ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արված գրառմամբ դիմել է ԱՄՆ քաղաքացիներին «Հուսով եմ՝ բոլորդ ուրախ եք նշում Սուրբ Ծնունդը: Վաղը նորից պետք է վերադառնանք աշխատանքի, որպեսզի Ամերիկան կրկին հզոր դարձնենք: Եվ այդ հզորացումն այժմ տեղի է ունենում շատ ավելի արագ, քան ինչ-որ մեկն ակնկալում էր»,- գրել է Թրամփը:

