«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻ) զեկույց է հրապարակել, որով պնդում է, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձևավորման մեջ հիմնական դերը խաղացել է բաժանվող ընտրակաշառքը։ Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետներն արձանագրել են կաշառք բաժանելու 90 դեպք։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ` ընտրակաշառք բաժանել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը․ «Կոնկրետ թվեր այստեղ չեմ բերել, բայց հիմնական մասը եղել է …