Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը,- այս մասին Factor.am-ին ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ ուրախ է իր պաշտպանյալի հացադուլը դադարեցնելու որոշման համար, սակայն անձամբ դեռ չի հանդիպել և տեղեկությունը միայն ՔԿՎ-ից է իմացել։ Նշենք, որ երեկվա հանդիպման ժամանակ Խանդոյանը փաստաբանին հայտնել էր, որ հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի։

