ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը մասնակցել են մարտի 20-ից 24-ը Հարավային Սախալինում կայացած «Ասիայի երեխաներ» առաջին միջազգային ձմեռային խաղերին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների սեմինարին: Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են այն մարզական կառույցները, որտեղ 2019 թվականին անցկացվելու են առաջին ձմեռային խաղերը: Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են կազմակերպչական …

