Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից մեկ ամիս անց․ թավշյա հեղափոխության ամենաբեկումնային օրը վերհիշելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մեկ ամիս առաջ՝ հենց այս օրը ամենաճակատագրականը դարձավ թավշյա հեղափոխության ընթացքի համար․ առավոտյան Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները ձախողվեցին, քանի որ Սերժ Սարգսյանը հանդիպումից րոպեներ անց լքեց դահլիճը։

Կարճ ժամանակ անց՝ Էրեբունի համայնքում ՀՀ ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումների դիմակավոր աշխատակիցները բերման ենթարկեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ապա հատուկ միջոցներ կիրառեցին ցուցարարների նկատմամբ։ Ընդ դրում, ՀՀ ոստիկանության նախազգուշական հատարարությունը, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արվում ողջամիտ ժամկետում լքել հավաքի վայրը, Ոստիկանության կայքէջում տեղադրվեց 11․40, ինչից ճիշտ երկու րոպե անց՝ 11․42 սկսվեցին գործողությունները։

Մինչ այդ էլ՝ դիմակավորված մի խումբ երիտասարդներ հարձակվեցին Էրեբունի համայնքի բնակիչների վրա և նրանց դաժան ծեծի ենթարկեցին։ Արդյունքում՝ տարբեր վնասվածքներով 11 քաղաքացի տեղափոխվեց հիվանդանոց։

Նիկոլ Փաշինյանի և ԱԺ մյուս երկու պատգամավորների ձերբակալումից հետո հազարավոր քաղաքացիներ երթով ուղղվեցին դեպի Շենգավիթի ոստիկանության բաժանմունք, ապա Հանրապետության հրապարակ։ Այստեղ կայացավ մինչ այդ եղած ամենամարդաշատ հանրահավաքը, որի ընթացքում հայտարարվեց՝ «մեր առաջնորդն այստեղ չէ, մենք բոլորս առաջնորդներ ենք»։

Հաջորդ օրն առավոտյան արդեն Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատ արձակվեցին։

Առաջարկում ենք վերհիշել ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը տեղի ունեցածն արձանագրած տեսանյութը։