Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ-RSF) իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի և լրատվամիջոցների դեմ կիրառվող բռնության նոր ալիքի կապակցությամբ։ Խոսքը մասնավորապես վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Աֆրինի գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցների համար սահմանած «առաջարկների» և սոցցանցերում կատարված հրապարակումների պատճառով տեղի ունեցած ձերբակալությունների մասին է. փոխանցում է EH-ն: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Աֆրինի գործողությունների շրջանակներում թուրքական մամուլին …

