Ժողովրդի վստահությունը վայլելող կառավարության դեմ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել ժողովրդի, ՀՀ-ի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

Այսօր ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ ԱԺ նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ մանդատը վայր դնելու և նրան Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնելու մասին լրագրողներից մեկի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարճ պատասխանեց․ «Այս պահին որևէ բան ասել չեմ կարող»։

Վարչապետին հարց ուղղեցին Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակի մասին, որում նա նշել էր, որ քաղբանտարկյալներին ազատ չարձակելը վտանգավոր հետևանքներ կունենա և տպավորություն է, որ Փաշինյանն այդ հարցով ձեռքերը լվացել է։ Վարչապետը նախ ասաց, որի չի հասկանում, թե ինչ է նշանակում ձեռքերը լվանալ, ապա նշեց, որ չի կարելի բռնության սպառնալիքով խոսել ժողովրդի հետ․ «Եթե արձանագրվել է քաղաքական իրողության փոփոխություն, ապա այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի մոտ»։

Նա նաև հավելեց, որ հնարավոր սաբոտաժները ներկայիս կառավարության դեմ չեն, այլ ժողովրդի․ «Երբ դատարաններին հրահանգ տալու գործընթաց լինի, դա կդառնա սերժսարգսյանականացման գործընթաց։ Երբ մեկ անգամ դատարանին հրահանգ տանք, նրանք այլևս չեն կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ես ասում եմ, եթե անհնազանդության ակցիաները կատարվում են հեղափոխության անունից, ապա պետք է դադարեցվեն և մարդիկ աշխատեն իրենց կառավարության հետ, իսկ եթե դա կատարվում է սաբոտաժի նպատակով, ուրեմն ժողովրդի վստահությունը վայլելող կառավարության դեմ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը որևէ մեկը թող չփորձի մեկնաբանել որպես թուլության մթնոլորտ, դա շատ վտանգավոր մեկնաբանություն է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։