Ղարաբաղյան շարժման ժամանակ ժողովուրդը շատ ինքնակազմակերպված էր, և Մոսկվան չէր կարողանում հասկանալ, թե ով էր կազմակերպիչը. հրավիրված ասուլիսին ասաց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը՝ խոսելով անկախության շարժման 30-ամյակից ու թե ինչ տվեց այն մեր ժողովրդին: «Հիշում եմ Գորբաչովի զարմանքը, երբ նա երկրաշարժից հետո եկել էր Լենինական ու մի երեխա փլատակների միջից …

