Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գրությունը անհեթեթ է համարում: Նա հայտարարում է՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը հնարավորություն է ընձեռելու Ոստիկանությանը տրված իր գնահատականը շատ ավելի հանգամանալից ներկայացնել: Factor.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ինքը համոզված էր՝ Փաստաբանների պալատն իր նկատմամբ վարույթ կհարուցի: «Երբ փաստաբանների պալատից ինձ ուղարկեցին Ոստիկանության պետի գրությունը, և ինձ առաջարկեցին …