Կան բերման ենթարկված անձինք. ԱԱԾ պետը՝ կոռուպցիոն շղթայով հարստացած անձանց բացահայտումների մասին

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողություններ և առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենը՝ անդրադառնալով կոռուպցիոն շղթայով հարստացած անձանց բացահայտումների մասին օրեր առաջ արած իր հայտարարությանը:

«Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին: Դա բարդ և մեծածավալ աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք: Պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ այդ ամենի հետ կապված հարցեր չառաջանան»,- հայտնեց ԱԱԾ պետը:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկությանը, թե նյութեր են նախապատրաստվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Նման բան չունենք, որ Տարոն Մարգարյանի կամ այլ պաշտոնյայի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը, և եթե աշխատանքի ընթացքում հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության մասին, կատարում եք օրենքով վերապահված գործառույթները»,- հավելեց Արթուր Վանեցյանը: