Շուտով կոռուպցիոն խոշոր բացահայտումներ են լինելու. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուտով կոռուպցիոն խոշոր բացահայտումներ են լինելու. այս մասին այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 

«Շուտով խոշոր կոռուպցիոն սխեմաներով գործունեություն ծավալած մարդկանց հետ կապված բացահայտումներ են լինելու: Արդեն իսկ նյութեր կան և շուտով կլսեք այդ մասին»,- ասաց ԱԱԾ ղեկավարը:

 Վանեցյանն ասաց, որ նախկին պաշտոնյաների 95%-ին անձնապես ճանաչում է, սակայն դա կապ չունի. «Ում մասին եղել են հրապարակումներ, դրանք բոլորն ուսումնասիրվելու են և ընթացք է տրվելու: Հավաստիացնում եմ, որ իմ շփումները որևէ կապ չեն կարող ունենալ, իմ անունից որևէ մեկն այսուհետ որևէ արտոնության համար չի կարող խնդրել: Արդեն եղել է նման դեպք, ես խնդրել եմ ՊԵԿ ղեկավարին և ասել, որ իմ անունից որևէ մեկը որևէ բան չի կարող խնդրել, դա բացառվելու է»:

ԱԱԾ ղեկավարը խոսեց նաև ընտանեկան իր բիզնեսների մասին՝ հավաստիացնելով, որ դրանք միանգամայն օրինական են ու թափանցիկ. «Հայրս 3 տարի ճանաչվել է բարեխիղճ հարկատու: Անձամբ ես ոչ մի բիզնես չունեմ»:

Իր կնոջ մանկապարտեզի հետ կապված էլ ասաց, որ ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանի մահվանից հետո (որի խորհրդականն է եղել կինը) նա այլևս չի ցանկացել շարունակել աշխատանքը պետական համակարգում և հիմնել է այդ մանկապարտեզը:

Պատասխանելով Factor.am-ի հարցին՝ այսուհետ բացառվելո՞ւ են այն դրսևորումները, երբ ԱԱԾ-ն հիմնականում զբաղված էր ընդդիմադիրների, ակտիվիստների գաղտնալսումներով և «դոսյեներ» հավաքելով, ու այդպիսով ճնշումներ բանեցնելով, և արդյոք ինքը կարո՞ղ է հայտարարել, որ ներգրավված չի եղել նման գործընթացում, Վանեցյանն ասաց, որ որպես վարչապետի թիմի անդամ, ինքը տեղյակ է վարչապետի հստակ դիրքորոշմանը և նման գործունեությունը բացառված է:

 Ինչ վերաբերվում է հարցին՝արդյոք ինքն անձամբ ներգրավված չի եղել նման «դոսյեների» հավաքագրման գործում, ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ ինքը որևէ խնդրահարույց գործով չի զբաղվել, միևնույն ժամանակ նկատեց, որ ԱԱԾ-ի գործն է առհասարակ ամեն ինչի մասին տեղեկություններ հավաքագրելը:

«Մոտ օրերս կլինեն նաև բացահայտումներ հեղափոխության օրերին քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների մասով»,- ասաց ԱԱԾ ղեկավարը՝ ի պատասխան Factor.am-ի հարցին, թե հեղափոխության օրերին ոստիկանության հատուկ ստորաբաժանումների և հատուկ ծառայությունների գործողությունների հետ կապված  կլինե՞ն բացահայտումներ:

 

ԱԱԾ տնօրենի և լրատվամիջոցների ղեկավարների հանդիպման մանրամասները ներկայացնող տեսանյութը՝ շուտով: