Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից ներդրվել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել և կցել հայտարարագրին: Բացի այդ, հայտարարատուին հնարավորություն է տրված, մաքսային վճարների համապատասխան հաշիվների վրա առկա դրական …

