Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հանդես եկան Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր մարմնամարզիկները մի քանի գործիքներում անցան եզրափակիչ փուլ, բայց չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղեր: Հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 6-րդ տեղը (3-րդը՝ որակավորման փուլում), օղակներում՝ 8-րդ (8): Հավաքականի առաջատարը …