Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները վերահաստատել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ընդլայնման հնարավորությունները, արտաքին քաղաքական առաջնահերթ …

