«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ կառավարության փաշինյանական ապարատում Էդվարդ Նալբանդյանի փոխարեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին: Հիշեցնենք, որ վերջինիս գործընկեր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իր հղած շնորհավորական ուղերձում ի մասնավորի ասել էր. «Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, …

