Չի կարելի ներել հանցավոր պատճառով առաջացած հետևանքները․ կառավարությունը որոշեց՝ կազատի տույժ-տուգանքներից, բայց ոչ բոլորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներել քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների հետևանքով կուտակված տույժ-տուգանքները։

Գործադիրին ներկայացված «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծում, սակայն, կային որոշ վիճելի հարցեր, որոնցից մեկը վերաբերում էր խնդրին՝ արդյոք այս համաներումը բոլոր սուբյեկտների՞ն է վերաբերում, թե՝ ոչ։

«Չի կարելի ներել հանցավոր պատճառով առաջացած հետևանքները։ Պետությանը հասցված փոխհատուցման հարց կա այստեղ։ Ցանկացած որոշում, որը թեկուզ տեսականորեն կարող է փակել պետությանը պատճառած վնասի չափը, պետք է բացառել, քանի որ պետությանը հասցրած վնասը կոպեկ առ կոպեկ պետք է վերականգնվի»,- ասաց վարչապետը՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին առաջարկելով կազմակերպել քննարկում՝ հստակեցնելով, թե ովքեր չեն կարող օգտվել պետության տված համաներման հնարավորությունից։  

Այս որոշման նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկելով կազմակերպել քննարկում, որը կբխի մարդու իրավունքների հավասարությունից։

Որոշումն ընդունվեց և կառավարության անդամները պայմանավորվեցին կազմակերպել քննարկում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։