Տիգրան Ուրիխանյանի առաջարկությանը Կառավարությունը տվեց բացասական եզրակացություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

Կառավարության հունիսի 4-ի նիստում քննարկման դրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝  «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցը։

Ըստ փոփոխության՝  առաջարկվում է, որ քաղաքացին դատական տույժեր և տուգանքներ չվճարի քաղաքացիական դատավարության ընթացքում։

Հարցի զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս խնդիրն արդեն կարգավորված է, այն լուծված է, ուստի առաջարկեց հարցին տալ բացասական եզրակացություն։ 

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե խնդիրը լուծված է, ինչո՞ւ է այդ դեպքում նման հարց առաջացել։ «Գուցե պրակտիկայու՞մ է նման խնդիր առաջացել»,- նախարարին  հարցրեց  վարչապետը։ 

Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ չկա պրակտիկա, որը դառնա պատճառ «Քաղաքացիական դատավարական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար։ 

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հարցը կրկին քննարկել նախագծի հեղինակի հետ։  Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած որոշման նախագծին Կառավարությունը տվեց  բացասական եզրակացություն։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։