Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խորհրդակցության սկզբում նախարարը ներկայացրեց Ռուսաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Հունիսի 6-8-ը Մոսկվայում անցկացվեց «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն ուներ նաև Հայաստանը: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ …

