Հայաստանի սահմանը խախտելիս Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել. նրա մոտ հայտնաբերվել են սահմանի կառույցների լուսանկարներ ու տեսանյութեր

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայ-թուրքական սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ:

Ստուգիչ միջոցառումների ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ առկա են եղել պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և տեսանյութեր:

Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու համար: