Արթուր Գևորգյանը վերընտրվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արթուր Գևորգյանը:
Ֆեդերացիայի հերթական համագումարի միակ հարցը ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր, ընդ որում՝ Գևորգյանը միակ թեկնածուն էր ու միաձայն՝ 58 կողմ ձայների շնորհիվ նա վերընտրվեց:
Նշենք, որ Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը վարում է 2013 թվականից: