«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը: Խնդիրն այն է, որ գազալցակայանի այդ հատվածը կառուցված էր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է: Բայց մինչև հեղափոխությունը Կարեն Գասպարյանն անձեռնմխելի էր, իսկ հիմա պետք է հարգի …

