Լուրեր

07 Օգոստոս 2018 | 20:25 Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել էՀայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ զրուցակիցները փոխադարձաբար շնորհավորել են միմյանցամռան սկզբից նոր պաշտոնների ստանձնման առթիվ։ Պետնախարարի խնդրանքով Գ․ Բալայանը ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակությանհիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու ենզինծառայողները։ Նախատեսվում է, որ զինծառայողների պարագայում կանխավճարը մեծապեսսուբսիդավորվելու է պետական միջոցներով, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է վերջիններիսեկամտային հարկից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել քննարկվող ծրագրի արդյունավետության բարձրացման, ինչպես նաևԱրցախն ու արցախաբնակ զինծառայողներին լիակատար կերպով վերջինիս շրջանակներում ներառելու մասին։Պետնախարարը կարևորել է զինծառայողների սոցիալական ապահովությանը վերաբերող օրենսդրություններիհետագա ներդաշնակեցումն ու այս հարցերում փորձի փոխանակումը։ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին