«Ո՛չ պարոն Ծառուկյանը, ո՛չ Էդիկը իմ վրա ձեռք չեն բարձրացրել»․ Վյաչեսլավ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը պնդում է՝ Գագիկ Ծառուկյանն ու իր թիկնազորի պետը ներկա չեն գնտվել այն ընդհարմանը, որը տեղի է ունեցել իր մասնակցությամբ, և այդ մասին լուրերը աբսուրդային է համարում, քանի որ նրանք երկուսն էլ այդ նույն ժամանակահատվածում եղել են այլ տեղում, ինչի մասին նաև նախաքննական մարմնին է հայտնել։

«Նման բան չի եղել, մենք պարոն Ծառուկյանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, և դուք դրանում կհամոզվեք մոտ ապագայում, երբ իմ բալիկը կվերադառնա և կբարձրացնի մեր դրոշը։ Ես խնդրում եմ և այդ խնդրանքով դիմում եմ նաև պարոն Փաշինյանին․ պարո՛ն Փաշինյան, այս հարցին ուշադրություն դարձրեք և այն խեղճ տղային բաց թողեք․ ո՛չ պարոն Ծառուկյանը, ո՛չ Էդիկը իմ վրա ձեռք չեն բարձրացրել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։

Վերջինս նշեց, որ իր կողմից նման հայտարություններ չեն եղել, ինքը ցուցմունք է տվել, որ ընկել է։

Ըստ նրա՝  8։30 ընդունվել է հիվանդանոց ու մինչեւ 12։30 ոչ մի հայտարարություն չի եղել։

Վյաչեսլավ Հարությունովը  նաև նշեց, որ այս դեպքից հետո դիմել է կնոջը՝ նրան խնդրելով լրագրողներին հայտնել, որ իրեն ոչ ոք ծեծի չի ենթարկել, սակայն, արդյունքում ստացվեց այնպես, որ լրագրողների ասածները վերագրվեցին իրեն։

Հարությունյանի պաշտպաններից Վահագն Հակոբյանն էլ նկատեց, որ այս գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ ամբողջական չեն, թերի են, իսկ այն տեսագրությունը, որը տարածվել է՝ վկայում է, որ իր վստահորդը գտնվել է ներարկված հոգեմետ դեղերի ազդեցության տակ։

«Իմ վստահորդի ապրումներն ու տեսագրությունը վկայում են թմրանյութերի ազդեցության մասին»,-ասաց պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։