Կառավարության հունիսի 28-ի նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` պայմանագրով սահմանված պարտականություններն …

