Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մատնանշել է մարտական պատրաստության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Հանգամանալից անդրադառնալով մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ զեկուցողները մատնանշել են հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված բացթողումները, արձանագրել ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ներկայացրել աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի մասնագիտական, գաղափարական և դաստիարակչական պատրաստության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի մարտավարական և մասնագիտական պատրաստության, մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընգծել է, որ հետևողական աշխատանքի և ջանքերի համադրման արդյունքում պետք է արվի հնարավորը՝ առկա հաջողությունները պահպանելու և բազմապատկելու, իսկ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել է գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ: