Սեպտեմբերի 1-ին բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ
Հասարակություն
25.08.2018 | 14:25Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից: