Այսօր սիրիական բանակը հարվածներ է հասցրել Ռաքքայի Դեր Մլեհա, Դեբսի Աֆնան, Ալ Քադիսիա շրջաններում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին. հայտնում է SANA գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչների թաքստոցների ուղղությամբ իրականացված ավիահարվածների արդյունքում վիրավորվել ու զոհվել են տասնյակ գրոհայիններ, ինչպես նաև պայթել են մի քանի միավոր զրահապատ տեխնիկա ու մեքենաներ: