Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անցկացրեց Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցություն, որի ընթացքում դպրոցի տնօրենները բարձրաձայնեցին իրենց դպրոցներում առկա խնդիրները։ Դպրոցի տնօրեններից մեկն, օրինակ, խոսեց համընդհանուր ներառական կրթությանն անցնելու անհրաժեշտության մասին։ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ իր գործունեության ամենակարևոր գործառույթն է դառնալու համընդհանուր ներառման հասնելը, ինչը մեր հասարակությանն այլ հաջողությունների կհասցնի, քանի որ ներառական …

