Եթե Վրաստանի կառավարության սեպտեմբերի 15-ի որոշումն ուժի մեջ մտնի՝ մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք որպես երկիր․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր օրենսդիրի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորների ուշադրությունը հրավիրեց Վրաստանի կառավարության ընդունած որոշման վրա, որի հետևանքով սեպտեմբերի 15-ից Վրաստանի վերգետնյա ճանապարհներով արգելվելու է Հայաստան հացահատիկի ներմուծումը։ 

«Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի հետևանքով հացահատիկը ՀՀ այլևս վերգետնյա տրանսպորտով չի կարող ներկրվել։ Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք նշում են, որ յուրաքանչյուր տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն բեռները գան Փոթիով»,- ասաց պատգամավորը։ 

Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է այս հարցով զբաղվի խորհրդարանական մակարդակով, քանի որ ժամանակը շատ կարճ է։ 

«Եթե սեպտեմբերի 15-ից այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք որպես երկիր՝ առանց այն էլ հացը թանկացել է ՌԴ-ում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ Վրաստանի վերգետնյա տրանսպորտով ներմուծվելու հիմքով»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։