Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կանգնեցվել է Էրդողանի 4 մետրանոց հսկա արձանը

Լուրեր

12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
Բոլորը

Գերմանիայում անցկացվող «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում Վիսբադեն քաղաքի կենտրոնում կանգնեցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկայական արձանը։ Փառատոնը այս տարի անցկացվել է «Bad news» («Վատ լուրեր») կարգախոսով. տեղեկացնում է ermenihaber-ը:

4 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է  օգոստոսի 27-ի երեկոյան և անմիջապես հայտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Արձանի մասին լուրերը արագ տարածվել են քաղաքում, բնակիչները լուսանկարել ու տեսագրել են արձանն ու կիսվել սոցիալական ցանցերում։ Օգտատերերը սկզբում թերահավատորեն են վերաբերվել փաստին, ապա զայրույթի ալիք է բռնկվել։

Facebook սոցիալական ցանցում օգտատերերը արձանի վերաբերյալ հետևյալ մեկնաբանություններն են թողել՝ «Սա արվե՞ստ է, չի՞ կարելի ապամոնտաժել», «Պետք է որ չար կատակ լինի», «Սա ի՞նչ մտավոր հետամնացություն է», «Էստեղ անպայման մի կեղծիք կա, չեմ կարող պատկերացնել, որ նման բանի կարելի էր թույլտվություն տալ»։

Մի սիրիացի փախստական էլ, տեսնելով Էրդողանի արձանը, բացականչել է․ «Այս մարդու պատճառով իմ ընտանիքը զոհվեց»։ Տեղացիները մտահոգություն ունեն, որ եթե արձանը չապամոնտաժվի, դա կարող է լարվածությունների առիթ դառնալ։

Ուշագրավ է, որ Վիսբադենի ոստիկանությունը նույնքան զարմացած է արձանի գոյության փաստից, որքան տեղի բնակչությունը։ Վիսբադենի քաղաքապետ Սվեն Գերիխը Facebook-ում գրել է, որ պատրաստվում է գնալ հրապարակ ու մոտիկից ուսումնասիրել արձանը։ Նա նաև հայտնել է, որ առաջիկայում քաղաքապետարանում ժողով կգումարվի՝ պարզելու համար, թե արդյոք քաղաքապետարանի որևէ ներկայացուցիչ թույլատրել է արձանի տեղադրումը։

Չնայած Էրդողանի արձանի առաջացրած իրարանցմանը՝ «Wiesbaden Biennale» փառատոնի կազմակերպիչները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել արձանի վերաբերյալ։