«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` նոյեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ էքսցենտրիկ Բատկան` Լուկաշենկոն, անդրադարձել է ռուսական հեռուստաալիքներով Բելառուսի և Հայաստանի հասցեին հնչած «ամուսնական-դավաճանական» պասաժներին, ասել է, որ շատ վրդովված է հակաբելառուսական և հակահայկական այդ հայտարարությունների առնչությամբ: Պուտինը Լուկաշենկոյի ելույթի ժամանակ մի քանի անգամ նայել է Սերժ Սարգսյանի կողմը՝ …