Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 4-ին կառավարության այլ ներկայացուցիչների հետ համատեղ ընդունել է խաղող վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ղեկավարներին. տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ոլորտի հիմնական ցուցանիշները, իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, առկա խնդիրները, ինչին հետևել է հարցուպատասխան: Իր խոսքի սկզբում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության համար արտադրողականության բարձրացումը …

