Ընտանիքում ապրելն ու մեծանալը երեխայի հիմնարար իրավունքն է. Արման Թաթոյան

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովին. տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից:

«Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխայի լավագույն շահը, իսկ երեխայի կարևորագույն իրավունքներից է ընտանիքում ապրելու իրավունքը: Բոլորս պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի մանկատուն կամ այլ հաստատություն երեխայի տեղափոխվելը լինի վերջին, բացառիկ միջոց»,- Հայաստանի ու Բուլղարիայի կառավարությունների աջակցությամբ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ նշել է Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ երեխաները հայտնվում են հատուկ հաստատություններում սոցիալական վատ պայմանների, հաշմանդամություն ունենալու կամ այլ պատճառներով: Ու թեև վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի պակասում է մանկատներում ապրող երեխաների թիվը, սակայն դրան զուգահեռ առողջական խնդիրների պատճառով ավելանում է երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում: Այդ իմաստով անհրաժեշտ է փորձել ընտանիքների հետ աշխատել այնպես, որ հաստատություններում հայտնված երեխաները հեշտությամբ վերադառնան ընտանիքներ․ պետությունը նախ պետք է միջոցներ ձեռնարկի ընտանիքի հնարավորությունների զարգացման ուղղությամբ, հետո միայն փակի այդ հաստատությունները։

«Վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում մենք արձանագրել ենք, որ Հայաստանը նշյալ կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների թվում ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանը կարևորել է այս ոլորտում միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության դերը։

Նա պատրաստակամություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ աշխատել շահագրգիռ կողմերի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս Պաշտպանին վերապահվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։