Այսօր առավոտյան ոստիկանությունն ազատեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան տարածքը՝ հեռացնելով այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին։ Երեկ Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հրավիրված մամուլի ասուլիսում նշել էր, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու ոստիկանները եկեղեցու տարածքից չեն հեռացնում ակցիայի մասնակցիներին, իսկ այսօր արդեն ոստիկաններն անցել են գործողությունների՝ …

