Մենք կարողանո՞ւմ ենք անել այնպես, որ քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե մուլտիմիլիոնատերերը․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի համար ընտրակաշառքը և ընտրակեղծարարությունը քրեականացնող օրենքների նախագծերը քննարկելիս նախ պետք է հասկանալ՝ առաջա՞րկն է ծնում պահանջարկ, թե՞ հակառակը։

«Եթե մարդն ընտրակաշառք չի վերցնում, որպես կանոն, նրան ընտրակաշառք չեն էլ առաջարկում, նրա տուն ընտրակաշառք բաժանող որևէ մեկը չի էլ մտնում, որովհետև այդ ընտրակաշառքի ինդուստրիան այնպես է կառուցված, որ այդ ընտրակաշառք բաժանող փոքրիկ լիդերիկները գիտեն՝ ում տուն են մտնելու»,- ասաց պատգամավորը։

Հայկ  Կոնջորյանը նաև նշեց՝ նախքան ընտրակեղծարարությունը քրեականացնելը, պետք է բացառել օլիգարխների ազդեցությունը ընտրությունների վրա։

«Վերցրեք նախորդ ընտրությունների ռեյտինգային կարգով ընտրված թեկնածուների ցանկը և կտեսնենք, որ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները մուլտիմիլոնատերերն են, հետևաբար, ամենկարևոր հարցն այստեղ հետևյալն է՝ մենք կարողանո՞ւմ ենք անել այնպես, որ քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե մուլտիմիլիոնատերերը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։