Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք չտեսնելն անհնար է․ Սամվել Ֆարմանյան 

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց, որ դրանք առաջնային նշանակություն ունեն մեզ համար՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է գտնվում իշխանության, ուստի ինքն իր գործընկերների հետ որոշ մտահոգություններ է հայտնել այդ հարաբերությունների վերաբերյալ։

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առթիվ: Ես հուսով եմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, դրանք կբխեն բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային պետական երկարատև շահերից և կլինեն նախորդ փորձի համակողմանի ուսումնասիրությունից բխող որոշումներ: Եվ ի վերջո, գուցե մի օր վերանան նաև այն խութերը, այն չհասկացվածությունը, որոնք արտահայտում էի ոչ միայն ես, այլ նաև շատ փորձագետներ»,- ասաց պատգամավորը։

Վերջինս հույս հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները գետնի վրա չեն մնա և հիշեցրեց, որ մայիսի 8-ից հետո խորհրդարանում իր առաջին և վերջին ելույթը վերաբերել է հայ-ռուսական հարաբերություններին և գործող իշխանություններին էլ խորհուրդ է տվել ամեն մի որոշում կայացնելիս երկար ծանր ու թեթև անել։

Սամվել Ֆարմանյանը ևս մեկ անգամ նկատեց՝ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք չտեսնելն աննար է։