Միգուցե ունե՞ք լիազորություն ստրկամիտ պաշտոնյաներին հայտարարելու, որ հրահանգներ չեն լինելու․ Նաիրա Զոհրաբյանը՝ արդարադատության փոխնախարարին

Լուրեր

13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երկու ձեռքով պաշտպանում է Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնցով առաջարկվում են խստացնել ընտրակեղծարարության համար նախատեսված պատիժները։

«Ես հասկանում եմ, որ մենք գնացել ենք այս քայլին, քանի որ, միգուցե, մեր երկրում սա միակ տարբերակն է մնացել, որ կանխենք ընտրակեղծարարությունը, որը հասել էր ոսկերչական մակարդակի։ Ես, վստահաբար, ասում եմ, որ մենք ստիպված ենք գնում սանկցիաների նման խստացման, իսկ ինչ վերաբերում է նախագծերի որոշ  կետերի վերաբերյալ մտահոգություններին, ապա հոսւով եմ, որ 2-րդ և և 3-րդ ընթերցումների ժամանակ կկարգավորվեն»,- ասաց պատգամավորը։ 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը օրենքի նախագծերը Կառավարությունում ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ արդյոք  կարողանալո՞ւ ենք այս խստացումներով լուծել նաև այն ստրկամիտ պաշտոնյաների հարցը, որոնցից մեկն, օրինակ, իրեն ասել է՝ թե հրահանգի են սպասում՝ հասկանալու համար, թե ընտրությունների ժամանակ որ ուժին են սատարելու։ 

«Միգուցե դուք ունե՞ք լիազորություն նման ստրկամիտ պաշտոնյաների համար հայտարարելու, որ հրահանգներ չեն լինելու, պաշտոնյաներ, բուհերի ռեկտորներ, մտածեք ազատ և քվեարկեք ում ուզում եք։ Այդ դեպքում մենք կկարողանանք ինչ-որ արդյունքների հասնել, իսկ եթե ոչ, ապա հանրային գիտակցության մեջ այնքան է արմատացել ընտրակեղծարարությունը, որ որևէ պատիժ՝ անգամ մահաատիժ չի փրկելու»,- նկատեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու առաջարկվող փոփոխություններին, սակայն խնդրեց Կառավարության ներկայացուցչին մտածել նաև այնպիսի կարգավորումների մասին, որոնցով հնարավոր կլինի կանխել սոցիալական ցանցերում տիրող ատելության արշավն ու ազատ խոսքի ճնշումը։