Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ։ Շնորհակալություն հայտնելով ակտիվ աշխատանքի համար՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Դիտակետ» ծրագիրը զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի կարևորագույն օղակ է, որն օգնելու է վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել …