Եթե Շանթ Հարությունյանն այդպիսի բան է հայտարարում, ապա ինչո՞ ւ չի ընդունում վարչապետի առաջարկը. Նիկոլայ Բաղդասարյանը` համաներման մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով`Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ: Ըստ հրապարակման`համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին: Factor.am-ի հետ զրույցում փաստաբան, վարչապետի իրավական հարցերով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ չունի նման տեղեկություն: «Մամուլը միշտ սեպտեմբերին գրում է, որ Անկախության օրվա կապակցությամբ լինելու է համաներում»,- հավելեց նա:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Ընդհանրապես հեղափոխությունները, իսկական հեղափոխությունները, առավելևս սիրո և հանդուրժողականության, թեկուզ ատելության, էական չէ, եթե արմատական փոփոխություն է անմիջապես հարկավոր, պետք է համաներում լինի տվյալ երկրում: Նրանք ովքեր գնում են իսկապես հեղափոխության, ոչ թե մանիպուլյացիա են անում, ձևացնում են անում, եթե իրենք հեղափոխականներ են, ոչ կսպասեին մայիսի 28-ին, որն ուներ այդ հնարավորությունը համաներում հայտարարելու, ոչ սեպտեմբերի 21-ին, որը ևս հնարավորություն է»:

Անդրադառնալով այս խնդիրներին` վարչապետի խորհրդականն ասաց. «Բարդ հարց է: Դա քաղաքական ակտ է: Այն համարժեք է անհատական ներման և ռեժիմի փոփոխման: Եթե Շանթ Հարությունյանն այդպիսի բան է հայտարարում, ապա ինչո՞ւ չի ընդունում վարչապետի առաջարկը: Համաներման գործընթացն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Կան ուսումնասիրություններ, թե ինչպես կարելի է դա իրականացնել անցումային փուլում և ինչպես վերականգնել քաղբանտարկյալի իրավունքները հեղափոխությունից հետո: Այս ամենը գիտակցելով` Շանթ Հարությունյանը, պետք է ընդունի վարչապետի առաջարկը, ինչը, ցավոք, չի անում»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում հայտնել է, որ հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ` առաջարկելով պահման ռեժիմը փոխել բաց ռեժիմի: Փաշինյանի խոսքով` դա օրինական ճանապարհ է։ Սակայն, ըստ վարչապետի, Շանթ Հարությունյանը հրաժարվել է։