Հեղափոխությունից հետո նոր իշխանությունների սկսած պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաև «Մարտի 1-ի գործի» բացահայտմանն ուղղված իրավապահների քայլերը Հայաստանում մթնոլորոտը թեժացրել են: Այն առավել ակնհայտ դարձավ նախօրեին, երբ համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում լսվում էր, թե ինչպես են իրավապահ կառույցների երկու առանցքային դեմքերը քննարկում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների …

