«Հաց բերողի» պատմությունը բավարար է, որ Արփինե Հովհաննիսյանը լռի և հանդես չգա դատողի կերպարով. Ժաննա Ալեքսանյան

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը  Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները ծիծաղելի են, քանի որ, լինելով նախարար, ծառայում էր Հանրապետականին: «Նա համակարգն առողջացնելու համար որևէ քայլ չի կատարել: «Հաց բերողի» պատմությունը բավարար է, որ Արփինե Հովհաննիսյանը լռի և հանդես չգա դատողի կերպարով: Մտահոգիչ է նրա վարքագիծը: Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Քաղաքացիներս պետք է աջակցենք առողջացման այս գործընթացին: ԱԺ փոխնախագահն ինքնուրույն քայլ չի անում: Նա հանձնարարություն է ստացել և պատվեր է կատարում: Հայաստանում նրա նկարագրած վատ իրավիճակը չկա: Հայաստանում շատ լավ իրավիճակ է: Հետագայի համար հրաշալի հիմքեր կան»,- նշեց Ալեքսանյանը:

Ժաննա Ալեքսանյանը ձայնագրություններին խիստ չի վերաբերվում: Ըստ նրա` ամեն բան էլ հնարավոր է: «Մենք տեսել ենք ՊՊԾ գնդի գրավումը: Ի՞ նչ էր անում այն ժամանակ ԱԱԾ-ն: Շատ ենք կարդացել, որ աշխարհում տարբեր առաջնորդների են գաղտնալսել: Պարզապես պաշտոնյաները պետք է զգոն լինեն: Բայց խոսակցության մեջ արտառոց բան չեմ տեսնում»,- ասաց իրավապաշտպանը:

Մեր հարցին` դատավորի զանգը նույնպես մտահոգիչ չէ՞ր, տիկին Ալեքսանյանը պատասխանեց. «Մենք գիտեինք, որ չորս ամսում դատական համակարգը չի փոխվել: Ամբողջ կյանքում ինչ-որ մեկից կախված դատավորն արագ չէր փոխվելու: Իհարկե, ավելի վատ այդ դատավորի համար, որ հայտնի դարձավ: Նա պետք է հրաժարվի համակարգում աշխատել, քանի որ սա ի վնաս դատավորի էր, ոչ թե վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ պետերի: Այս կախյալ վիճակն իներցիայով է եկել: Վերաքննիչի դատավոր Ազարյանը որոշումը կայացրեց` մեջքին ունենալով մեծ բանակ: Այնպես չէ, որ նրա որոշումն արդար է: Նրա` Քոչարյանի հետ կապված որոշման իրավական հիմքերը քննադատվեցին: Այդ որոշումը կարելի է ապօրինի համարել»:

Անդրադառնալով վարչապետի ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի պարզաբանումներին` մեր զրուցակիցն ասաց. «Ինձ գոհացրեցին այդ պարզաբանումները: Մեզանում չկար հաշվետու լինելու մշակույթը: Մենք չենք տեսել, որ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը կամ որևէ նախկին պաշտոնյա հանրությանը պարզաբանումներ տա: Նրանք միշտ անտեսել են հանրությանը: Ինձ դուր եկավ նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ տնօրենի զուսպ և համբերատար պահվածքը: Հասկանում եմ նաև վարչապետի արձագանքն ու զայրույթը: Հուսանք` ձայնագրությունների հետ կապված քրեական գործն արդյունավետ կլինի»:

 

Լևոն Փանոսյան