Ես այնքան դաժան չեմ, որ ողջ ճշմարտությունը միանգամից պատմեմ, Դուք դրանից հետո, պարոն Աշոտյան, հոգեբանի կարիք կունենաք. Ն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ընթերցեց օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հնչեցված ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը խոսել էր հող հանձնողների և իր ունեցած փաստաթղթերի վերաբերյալ։ Արմեն Աշոտյանը նշեց, որ դրա վերաբերյալ հարցում է ուղարկել վարչապետին, որից ստացել է պատասխան, որտեղ վարչապետը հրաժարվել է մանրամասներ հայտնել։

ՀՀԿ-ական պատգամավորը այսօր կրկին վարչապետից հետաքրքրվեց, որ փաստաթղթի մասին է խոսել հանրահավաքի ժամանակ։

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի հարցի բանակցային սեղանին երբեք դրված չի եղել փաստաթուղթ, որը հստակ կձևակերպեր ԼՂՀ կարգավիճակի հարցը։

«Ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստացել եմ ժառանգության մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը․ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները, և ես սա Ձեզ ասում եմ պաշտոնապես, ես չեմ ասում, որ դուք ընդունել և ստորագրել եք այդ տարբերակը, ասում եմ ստացել եմ ժառանգություն»,- ասաց վարչապետը։ 

Արմեն Աշոտյանը վարչապետից պահանջեց հրապարակել այդ փաստաթուղթը, ինչին ի պատասխան վարչապետը նկատեց․ «Ես այնքան դաժան չեմ, որ ողջ ճշմարտությունը միանգամից պատմեմ, Դուք դրանից հետո, պարոն Աշոտյան, հոգեբանի կարիք կունենաք»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։