Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, գրում է interfax.az-ը: Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը. փոխանցում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքը: «Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել …

