Այսօր ուշ երեկոյան Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտնել են, որ Ռ. Քոչարյանն այս դատական նիստի համար ծանուցված չի եղել, հետևաբար չի մասնակցի: Ըստ փաստաբանների՝ Քոչարյանը չի ընդունում նաև իրեն առաջադրված մեղադրանքները: Փաստաբանները նաև հայտնել են, որ կմիջնորդեն, որպեսզի դատական …

