Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան, ինչպես նաեւ այցի շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցները խոսել են …

