Լևոն Գուլյանի չափահաս որդիները մինչև հիմա չգիտեն ինչից է մահացել իրենց հայրը. արդարադատության հաղթանակ 11 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

11 տարի առաջ Ոստիկանության գլխավոր շենքում սպանված Լևոն Գուլյանի մորը Եվրադատարանի երեկվա վճիռը ոչնչով չի մխիթարել։

Հիշեցնենք, որ ըստ այդ վճռի, 11 տարի առաջ Հայաստանը խախտել է մարդու կյանքի իրավունքը և Լևոն Գուլյանի հարազատներին պարտավոր է վճարել 52 հազար եվրո։ Ամալյա Ստեփանյանն առ այսօր որդու մասին խոսելիս խառնում է հայերենի ժամանակները՝ ինչ-որ պահի Լևոնը ներկա է, ինչ-որ պահի՝ անցյալ:

«11 տարի ինձ տանջում է մի քանի հարց՝ ինչի՞ համար, ու՞մ համար, ո՞վ, ինչի՞ պիտի իմ երեխան մինչև հիմա չլիներ իմ կողքին»,- արտասվախառն հարցնում է մայրը։

Լևոնին ոստիկանները տանից տարել էին մի սպանության գործով, գիշերվա ժամը երեքին, նա ընդմենը վկա էր, մոր սիրտը հանգիստ էր՝ որդին ամեն ինչ կպատմի, կգա։ Մինչև հիմա նրանք նույնիսկ չգիտեն՝ որդին ինչ-որ բան հասցրե՞ց պատմել։

«Իմ օջախը, որ ութ հոգիանոց էր, սեղան էի դնում ութ հոգու համար, քանդվեց, մնացինք երկու-երեք հոգի, մի աղջիկս էլ է դրսում»,- շարունակում է չմխիթարվող այս կինը։

Լևոնի երկու որդիները մահից հետո 6 տարվա ընթացքում ոչինչ չգիտեին իրենց հոր ճակատագրի մասին։ Ամբողջ ընտանիքը խնամքով թաքցնում էր՝ մեկ Ամերիկայում է, մեկ մի ուրիշ տեղ։

«Իմ հարսը և մենք մտածելով, որ երեխաներն արդեն մեծանում են, հետագայում պիտի տրամադրվեն ոստիկանների և պետության նկատմամբ, հարսս վերցրեց երկու երեխաներին, գնաց Կանադա, հորաքրոջ մոտ, 12 թվից էնտեղ են»,- պատմում է տիկին Ամալյան։

Լևոնի քույրը՝ Արմինեն, նկատում է, որ մի բան էլ կա, որ արդեն չափահաս որդիները մինչև հիմա չգիտեն: «Մենք 11 տարի, մինչև այս օրը Լևոնի երեխաներին չենք ասել, թե ինչից է մահացել իրենց հայրը, որովհետև մենք չգիտենք, թե որն է ավելի դաժան՝ ասել, որ հայրը մահացել է ու ինչ պատճառներով է մահացել, թե չասելը, առավելևս, որ մարդասպանը զբոսնում է փողոցում»,- տարակուսած է քույրը։

Ընտանիքը Լևոնի սպանության մեջ կասկածում է դեպքից երեք տարի հետո ոստիկանության գեներալ-մայոր դարձած քրեական հետախուզության վարչության պետ Հովհաննես Թամամյանին:

«Ես ենթադրում եմ, որ իրեն ուղղակի ասել են՝ գրիր էս անունները, ինքը հրաժարվել ա գրել էդ անունները, ինքը հրաժարվել ա գրել էդ անունները, և քանի որ Թամամյան Հովիկը հայտնի ա իր դաժանությամբ և մեթոդներով, նա սկսել է խոշտանգել։ Ենթադրում եմ, որ վնասել են իրեն, ողնաշարը, որովհետև վրան այտուցներ և գեմատոմաներ կային, և քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացվեր, քանի որ վկան իր ոտքով է եկել Ոստիկանություն և ստացվել է վնասվածք, ենթադրում եմ, որ իրանք այդ հարցը փակելու համար իրեն լուսամուտից գցել են դուրս և պատճառաբանություն բերել, որ վկան փորձել է փախուստի դիմել»,- իր վարկածն է ներկայացնում Արմինեն։

Հորը՝ Աշոտ Գուլյանին, նույնպես ոչինչ չի ասում Եվրադատարանի վճիռը, ինքը մեղավորներին ուզում է իմանալ դեմքով, անուն ազգանունով։ «Եթե էսօր ինձ ասեն՝ էդ փողը չենք տալիս, բայց պիտի բացվեն, ես կհամաձայնվեմ»,- հայտարարում է հայրը։

Պարոն Գուլյանը Հայաստանում չէր, երբ սպանվեց որդին Ոստիկանության գլխավոր շենքում։ Կինը զանգում է և ասում՝ Լևոնը հիվանդանոցում է։ Հայաստան վերադարձած Աշոտից արդեն ոչինչ կախված չէ, միայն պիտի տեղեկանա, թե ինչպես մահացավ․ «Ջուր ա ուզել, ու դուրս գնալուց քննիչը եկել ա տեսել ա, ինքը չկա, պատուհանից թռել ա»։

Որդու հուղարկավորությունից հետո կամաց-կամաց իրականությունը ընտանիքի համար պարզվել է՝ որդուն սպանել է Հովհաննես Թամամյանը, հետո դիակը լուսամուտից դուրս նետելով բեմականացրել նրա փախուստը․ «Սրիկայի մեկն է նա, նա շատ մարդկանց գլուխն ա կերել։ Իմիջիայլոց, Մարտի 1-ում էլ ներկայություն ունի ինքը»։

Լևոնի մյուս քույրը նույնիսկ ուրիշներին վերաբերող փաստերից է հասկանում, որ Ոստիկանության շենքում մարդասպան է նստած եղել, որի գործը յուրաքանչյուր վկայից մեղավոր ստանալն էր:

«Մենք շապիկներ էինք հագնում Լևոնի նկարով, շրջում էինք քաղաքով, մի տղա մոտեցավ, ասեց՝ էս էն տղա՞ն է, ասեցինք՝ հա, ասեց՝ Թամամյան Հովիկի զո՞հն է, ասեցինք հա, ասեց՝ գիտե՞ք՝ ես էլ եմ ընկել իրա ձեռքը, ես կգամ ձեր հետ ամեն տեղ, ինքը ինձ նենց բաների է ենթարկել մոխրամանով տվել է գլխին ինչ-որ փաստեր քաղելու համար»,- հիշում է Լիլիթ Գուլյանը։

Գուլյանների ընտանիքը հույսեր ունի, որ գործը կվերաբացվի։ Այս գործը Եվրադատարան հասցրած փաստաբան Արամ Կարախանյանը վստահեցնում է, որ, այո՛, գործը կարող է վերաբացվել, սակայն իրականության բացահայտման մասով մի փոքր խնդիր կա։

«Փաստորեն 11 տարի է անցել դեպքից հետո և, բնականաբար, եթե նույնիսկ օբյեկտիվորեն ենթադրենք, որ բոլոր մասնակիցները և բոլոր վկաները իրենք կցանկանան բացատրություն տալ, իսկ քննությունն էլ կցանկանա արդյունավետ քննությամբ պարզել բոլոր հանգամանքները, արդեն օբյեկտիվորեն շատ բան կորսված է, որովհետև շատ բան մարդիկ մոռացել են»,- տեղեկացնում է Լևոն Գուլյանի հարազատների շահերի պաշտպան Արամ Կարախանյանը։

Փաստն այն է, որ, ըստ փաստաբանի, նույնիսկ վերաբացված գործը չի երաշխավորի, որ մեղավորի անունը հայտնի կդառնա։

Մհեր Արշակյան