ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ.-ի նոյեմբերի …