ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Լույս»  դաշինքը պետք է արմատական բարեփոխվեն, հակառակ պարագայում ապագա չունեն․ քաղտեխնոլոգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Երևանի ավագանու այս տարվա ընտրությունները պետք չէ համեմատել նախորդ տարվա ավագանու ընտրությունների հետ, քանի որ հեղափոխական էյֆորիան պահանջում էր ընտրության իրավունք ունեցողների ավելի մեծ ակտիվություն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս արդյունքն արձանագրվեց նաև այն պատճառով, որ քաղաքական ուժերից մեկը ներկայացրեց հեղափոխության գաղափար, իսկ մյուս ուժերը տվեցին ընդամենը առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

«Ստեղծվեց տպավություն, որ քաղաքական ուժերից մեկը տվեց կյանքի գաղափար, մյուսները՝ խնդիրների լուծման ուղիներ, դրանով իսկ հակադրվեցին գաղափարն ու խնդիրները, մինչդեռ գաղափարի մեջ արդեն իսկ խնդիրները մտնում էին»,- ասաց քաղտոխնոլոգը։

Վերջինս նկատեց, որ 300 հազար մարդ իր ձայնը տալով «Իմ քայլը» դաշինքին  աջակցեց վարչապետին։ «Վստահ եմ քվեարկողների մեջ ոչ ոք չի ճանաչում «Իմ քայլը» դաշինքի անդամներին»,- ասաց նա։

Արմեն Բադալյանը նաև նկատեց, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, սակայն, պատկերը այլ կարող է լինել, քանի որ Երևանի և Երևանից դուրս մարդկանց մտածելակերպը տարբեր է և ավագանու ընտրությունների ժամանակ այլ գործոններ են ի հայտ գալու։

Արմեն Բադալյանը վերջում նաև հավելեց, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Լույս» դաշինքը պետք է արմատական բարեփոխվեն, հակառակ պարագայում ապագա չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում