Կազմակերպվել է սպորտլանդիա լսողական խանգարումներ ունեցող երեխաների համար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի հետ համատեղ կազմակերպել էր հերթական ֆիզկուլտուրային-առողջարարական «Սպորտլանդիա» միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցող կրթահամալիրի բարձր դասարանի սաներն ուժերն են չափել տարբեր շարժախաղերում:
Սպորտլանդիայից հետո նախարարության աշխատակիցները կրթահամալիրին փոխանցել են փոքրիկ նվերներ: