Այսօր, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, բացվեցին Ազգային ժողովի դարպասները։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինչպես բացվել են Բաղրամյան 26-ի դռները, այնպես էլ բացվելու են Ազգային ժողովի դարպասները՝ տարածքում գտնվող այգին դարձներով հասանելի վայր քաղաքացիների համար։

